Ուֆֆֆ աման,եսիմ էէէէ...



 
  Էս "տրոլիկին" էլ պիտի ժամերով սպասես: Արդեն 20 րոպե է չկա: Ցուրտ է: Ձյուն չկա, բայց Էնպիսի մի ցուրտ է , որ ներխուժելով մարդ-կանց վերարկուների տակ սառեցնում է անգամ նրանց հոգիները:
  Ձյուն էլ չի գալիս մարդիկ գոնե մի ակնթարթ ժպտան թափվող ձյան փաթիլներին: Գոնե մի պահ ջերմությամբ լցվեն նրանց հոգիները:

 Էս Դեկտեմբերն էլ "աչքիս" տեղյակ չի , որ ինքը ձմեռ ա :)
   Կանգառում կանգնած եմ ու սպասում եմ 2-րդ համար տրոլեյբուսին: Ականջներիս մեծ ականջակալներ են, որոնք ինձ մեկուսացնում են կանգառում տիրող խարնաշփոթից: Բարձր հնչում է Вера  երգը: Մի պահ ուշադրությունս կենտրոնացրի երգին.
                                          Будто бы счасте растет на чужбине
                                          Словно какой-то диковенный плод
                                          Ищут его в далеке и поныне
                                          Разный бедовый народ

  Հայացքս բարձրացնում եմ վեր` խավար երկնքին: Խորը հոգոց եմ հանում: Այդ պահին բերանիցս դեպի վեր դուրս է  գալիս սպիտակ ,թանձր գոլորշին: Կարծես այդ հոգոցիս հետ մարմնիս մեջից հոգիս դուրս եկավ ու խուլ ճիչ արձակելով անէացավ քաղաքի աղմուկի մեջ:
  Իսկապես, որտե՞ղ է ապրում Երջանկությունը:Արդյո՞ք այն մտացածին է: Կամ գուցե ունի մարմի՞ն ու շոշափելի՞ է:
  Շատ ժամանակ եմ ունեցել մտածելու այս հարցի շուրջ: համոզված եմ, որ մեր բոլորիս կյանքում այն յուրովի է ի հայտ գալի: Որոշ մարդկանց մոտ այն ունի ձև, չափ, մարմին, գուցե նաև անուն: Իսկ իմ կյանքում այն գնաց Նրա հետ: Գնաց ու էլ հետ չի գալու: Կամ գուցե նաև դեռ իմ ժամանակը չէ: Ու ինքը ինչ-որ տեղ թաքնված սպասում է այն պահին, երբ  ես պատրաստ կլինեմ իրեն ընդունելու:
    Ուֆֆ աման ,եսիմ էէէ....
 " Տրոլիկս" եկավ : նվագարկիչս դնեմ "պոզիտիվի" վրա ու...
  Ամեն ինչ լավ ա լինելու.... Չգիտես որտեղից եկավ մտքիս :)
0

at 20 декабря 2011. No Comments

Մտքի զորությունը...

  Կարծես մեծ սև սենյակում լինեմ, որ ո՛չ լուսամուտներն ունի, ո՛չ էլ դռներ:  
  Կծկվել եմ սենյակի մի ան-կյունում ու հայացքս հառել չերևացող հատակի մի անորոշ կետի: Ամեն անգամ ներշնչելիս առաստաղը ցած է իջնում: Չեմ տեսնում ,բայց զգում եմ նրա ճնշող ծանրությունը:
  Ձեռքս պարզում եմ հայացքիս դիմաց, բայց չեմ տեսնում: Մութ է: Նույնիսկ սկել եմ կասկածել արդյոք ես կամ , թե...
    Բայց, որ աչքերս փակեմ ու երևակայությանս զոռ տամ... Ահա ձեռքս, մատերս,իրանս...
    Ես եմ որոշում ի՞նչ տեսնեմ, ինչպե՞ս ու ի՞նչ երանգներով : Բայց պետք է շտապել: Առաստաղն արդեն մոտ է :  Իսկ ի՞նչ եմ ես հիմա ուզում տեսնել:
    "Փակի: Աչքերդ փակի ու երևակայությունդ հանգիստ թող:Ինքն իր անելիքը կանի: Միայն թե արագ : Էլ ժամանակ չմնաց":
    Ամառային զով օր է: Արևը վերևից լուսավորում է, բայց չի այրում: Անտառի մեջ մեծ բացատ կա: Ոտաբոբիկ քայլում եմ խոտերի մեջ` որոնք հասնում են մինչև գոտկատեղս ու փորս խուտուտ են տալիս: Իսկ մեջքս ու կուրծքս արևն ու մեղմիկ քամին են շոյում:
     Արտաշնչում հոգոցով...Մի քանի վայրկյան... ներշնչում ու էլի այդ անտերի  մոտիկացող ձայնը: Արդեն շատ մոտիկ է: Որ ձեռքս բարձրացնեմ կհպվեմ առաստաղին: Բայց դեռ մի քանի վայրկյան ունեմ:
     Քայլում եմ ու հիանում ամառային բնության  տարրերով: Քամի, արև, խոտ,ծաղիկ,բզեզներ, հատ ու կենտ քարեր: Հայացքս բարձրացնում եմ ու...
    Վազում ես ինձ ընդառաջ:
    Չեմ տեսնում դեմքդ: Ավելի ճիշտ չեմ ճանաչում, բայց հասկանում եմ որ դու ես: Կանգնում ես քիչ հեռու ինձանից: Ժպտում ես: Հա՛, "ԴՈՒ" ես:
    Արտաշնչում... Մի քանի վայրկյան...Ներշնչում...Ծանրության զգացում :
        Կատարյալ խավար, լռություն ու էլ ոչինչ:
0

at 15 декабря 2011. 4 Comments