Մտքի զորությունը...

  Կարծես մեծ սև սենյակում լինեմ, որ ո՛չ լուսամուտներն ունի, ո՛չ էլ դռներ:  
  Կծկվել եմ սենյակի մի ան-կյունում ու հայացքս հառել չերևացող հատակի մի անորոշ կետի: Ամեն անգամ ներշնչելիս առաստաղը ցած է իջնում: Չեմ տեսնում ,բայց զգում եմ նրա ճնշող ծանրությունը:
  Ձեռքս պարզում եմ հայացքիս դիմաց, բայց չեմ տեսնում: Մութ է: Նույնիսկ սկել եմ կասկածել արդյոք ես կամ , թե...
    Բայց, որ աչքերս փակեմ ու երևակայությանս զոռ տամ... Ահա ձեռքս, մատերս,իրանս...
    Ես եմ որոշում ի՞նչ տեսնեմ, ինչպե՞ս ու ի՞նչ երանգներով : Բայց պետք է շտապել: Առաստաղն արդեն մոտ է :  Իսկ ի՞նչ եմ ես հիմա ուզում տեսնել:
    "Փակի: Աչքերդ փակի ու երևակայությունդ հանգիստ թող:Ինքն իր անելիքը կանի: Միայն թե արագ : Էլ ժամանակ չմնաց":
    Ամառային զով օր է: Արևը վերևից լուսավորում է, բայց չի այրում: Անտառի մեջ մեծ բացատ կա: Ոտաբոբիկ քայլում եմ խոտերի մեջ` որոնք հասնում են մինչև գոտկատեղս ու փորս խուտուտ են տալիս: Իսկ մեջքս ու կուրծքս արևն ու մեղմիկ քամին են շոյում:
     Արտաշնչում հոգոցով...Մի քանի վայրկյան... ներշնչում ու էլի այդ անտերի  մոտիկացող ձայնը: Արդեն շատ մոտիկ է: Որ ձեռքս բարձրացնեմ կհպվեմ առաստաղին: Բայց դեռ մի քանի վայրկյան ունեմ:
     Քայլում եմ ու հիանում ամառային բնության  տարրերով: Քամի, արև, խոտ,ծաղիկ,բզեզներ, հատ ու կենտ քարեր: Հայացքս բարձրացնում եմ ու...
    Վազում ես ինձ ընդառաջ:
    Չեմ տեսնում դեմքդ: Ավելի ճիշտ չեմ ճանաչում, բայց հասկանում եմ որ դու ես: Կանգնում ես քիչ հեռու ինձանից: Ժպտում ես: Հա՛, "ԴՈՒ" ես:
    Արտաշնչում... Մի քանի վայրկյան...Ներշնչում...Ծանրության զգացում :
        Կատարյալ խավար, լռություն ու էլ ոչինչ:
0

by at 15 декабря 2011.

4 Responses to “Մտքի զորությունը...”

  1. Unknown says:

    Շատ հետաքրքիր ես գրում.....ինձ շատ դուր եկավ...նման պատվածքներ ինձ դեռ չեն հանդիպել:

  2. Unknown says:

    Անչափ շնորհակալ եմ նման գնահատականի ւ կարծիքի համար:)

  3. Unknown says:

    )))Խնդրեմ....ուղղակի քիչ ես գրել...ես անհամբեր սպասում եմ հաջորդներին:

  4. Unknown says:

    Առավոտյան կհանձննեմ ընթերցողիս դատին:))))))

Leave a Reply