Մտքեր ու...

  Լռություն: Գուցե շատերի համար անիմաստ, բայց ինձ համար արդեն մեծ մի ամբողջություն` լցված  թախիծով, կարոտով ու արցունքներով....

  Լռություն: Կարծես շուրջբոլորն ամեն ինչ մեռած է: Բայց չէ: Մեջքով զգում եմ նոր հնձած խոտի խոնավությունը: Օդում տարածվել է թարմության բուրմունքը: Զգում եմ լուսաբացը, որի դեռ շատ մեղմիկ շողերը շոյում են այտս, աչքերս . տարածվում են օդի մեջ ու հատիկ հատիկ հաշվում թարթիչներս:
  Ժպտում եմ : Բայց ո՞վ է այս անէության մեջ տեսնելու ժպիտս: Չէ', սա խավար չէ , ոչ էլ լռություն: Այստեղ մի ամբողջ իմաստ կա : Կամ ես: Ու... Կաս ` Դու:
   Մոտենում ես: Աչքերս նայում են ուղիղ շագանա-կագույն աչքերիդ:
   Իրական է ամեն ինչ ,ինչը հիմա տեսնում ու զգում ես:
   Մատերիդ ծայրով շոյում ես աչքերս, քիթս ու հպվում ես շուրթերիս: Նույնիսկ ես եմ սկսել հավատալ այս իրականությանը: Զգում եմ ամեն մի հպումդ: Փորձում եմ մտապահել ամեն  վայրկյանը:

 - Դու իրակա՞ն ես:
 - Այո': Նույնքան իրական որքան և դու,- պատասխանեց նա մեղմ ժպիտով:
 - Ինչու՞ ես եկել իմ մոտ:
 - Ես բան եմ մոռացել,-ասեց ու դեմքն ավելի մոտեցրեց:
 - Ի՞նչ,- հարցնում եմ տարակուսած:

   Պատասխանի փոխարեն  պառկեց կողքս ու համբուրեց շուրթերս: Ամեն ինչ նույնն էր: Այդ նույն համբույրն էր, որ տարիներ առաջ առաջին անգամ այրեց շուրթերս: Որ ամեն անգամ երանությամբ ուղղակի  փակում եմ աչքերս ու վերապրում այն:
  Շուրթերիս զգում եմ աղի արցունքներիդ համը:
  Կարոտում եմ :
  Բացում եմ աչքերս ու տեսնում սև երկինք, արցունքներիդ փոխարեն անձրև, մեջքքս արդեն թաց քարերն է զգում, իսկ արևի շողերի ու մատերիդ փոխարեն դեմքս քամին է շոյում: Սառը, անշունչ քամին :

  Լռությու՞ն: Խավա՞ր: Չէ': Հիշողություններ: Որտեղ ես եմ, որտեղ դու ես:
  Ու նորից դեմքիս ժպիտ ,բայց արդեն  լի թախիծով ու Հիշողություններով ...
0

at 23 ноября 2011. No Comments