"Նախաճաշ ընթրիքին..."

   "21:43": Բացում եմ աչքերս ու նայում եմ թևիս կապված ժամացույցին:
   Ուղեղս կատարվածից դեռ ուշքի չի գալի ու դեռ շատ բան էլ չի հասկանում ընդունած ալկոհոլի քանակից : Միայն հասկանում եմ, որ մահճակալիս կողքին եմ պարկել...
    Իսկ անկողինս խառնած է` դեռ պահում է կատարվածի հիշողությունները:  Հիմա անհրաժեշտ է բարձրանալ, փորձել հասնել լոգարան ու սառը ցնցուղ ընդունել: Հաստատ կօգնի գլխիս մեջ քաոսային ուղղությամբ շարժվող մտքերն իրենց տեղերում դնել :
 Բարձրանում եմ` հենվելով մահճակալին : Նկատեցի սպիտակ ճմրթված թուղթը, որ մի տեսակ չի տեղավորվում ընդհանուր պատկերի մեջ:
    "Կներես: Ես երեկ պիտի չգաի...":  Նրա հաղորդագրությունն սթափեցրեց:
     Ինչի՞ համար ներեմ: Նրա համար , որ երկուսիս լա՞վ էր իրար հետ: Որ երկուսս էլ ուզում էինք տեսնե՞լ իրար:
     Ավելի քան 12 ժամ քնել եմ, իսկ նա ե՞րբ հասցրեց գնալ: Ուղղակի գողեգող, առանց բան ասելու ու գոնե  "ցտեսություն" ասելու գնաց:  Միջանցքում իմ այս ու այն կողմ թափված զգեստներն էին: Երեկվա հիշողություններն սկսեցին սողոսկել ուղեղս:  Գիշերվա 2ի կոմերը հասանք տուն: Գինովցած էինք:  Բանալու շրխկոց, ծանր բացվող երկաթյա դուռ:  Հազիվ էր փակվել դուռը:  Ու սկսվեց...
     Տաք ջուրը հաճելի էր ,  բայց չէր արթնացնում:  Ամբողջովին սառը ջուրն էլ ոչ միայն սթափեցրեց ու արթնացրեց, այլ նաև ստիպեց մտածել "ճմրթված թղթի" բովանդակության մասին:  Միայն մարմինս չէր սառում` այլ նաև հոգուս խոր ու տաք անկյունները:  Ստիպում ես մտածել քո մասին:  Մտածում եմ :  Արդեն ենթագիտակցությանս մեջ ես:  Իսկ սառը դատո-ղություսն հազար ու մի պատճառներ է բերում ու փորձում ասել , որ դու ինձ անհրաժեշտ չես, որ դու ինձ կործանում ես:  Բայց էդ կապ չունի, ես գիտեմ, որ դեռ  "մտածում" եմ քո մասին ու գիտակցում ամենը:
     Սրբվեցի ու դուրս եկա:  Մտածում եմ նախաճաշելու մասին: Հմ: Նախաճա՞շ, այս ժամի՞ն: Ավելի շատ ընթրիք երևի:  Խոհանոցն ու ներսի սենյակն էլ էին "հետաքրքիր" վիճակում: Կա-հույքն անհասկանալի պատճառներով դուրս էին եկել տեղերից: Պատից կախված տխուր աղջնակի նկարն էր ընկել տեղից ու շեղանկյան նման էր կախված, կարծես չէր դիմացել ու ամաչել էր տեսածից: Ջարդված գինու բաժակներ:
      "Նախաճաշս"` աջից գինի, ձախից մի գավաթ ջրի փոխարեն կատարվածից գոյացածը, ափ-սեում արաքներիդ հետևանքները, որ պիտի կուլ տամ ամեն անգամ:  
       Հա ներում եմ:  Ներում եմ ամեն ինչի համար: Ներում եմ , որ սիրում եմ: Որ կամքիս ուժը կորցնում է իր արժեքը, երբ հեռախոսի մյուս ծայրին լսում եմ քո ձայնը:  Ներում եմ ,  որ չեմ հարգում սեփական պրինցիպներս ու անձս: Ներում եմ , որ դու օգտագործում ես ինձ: Ներում եմ , որ քո ձեռքին խաղալիք եմ : Ներում եմ , ներում եմ , ներում եմ ...... Ներում եմ, որ քեզ ատում եմ ... Բայց չեմ կարող չսիրել... 
0

at 20 января 2013. No Comments